Այսօր: Շաբաթ, 24 Հոկտեմբերի 2020թ.
Գեղամասարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՄԱՍԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 

Համայնքի ղեկավար ՀԱԿՈԲ ԱՎԵՏՅԱՆ

Ես՝ Հակոբ Վազգենի Ավետյանս ծնվել եմ 1975թ. հունիսի 18-ին, պատմական Գարդման աշխարհի (Խանլարի շրջան) Միրզիկ գյուղում, գյուղմեխանիզատորի բազմանդամ ընտանիքում:

1982-ից հաճախել եմ ծննդավայրի միջնակարգ դպրոցը, ցուցաբերել գերազանց առաջադիմություն:

1988-ից տեղափոխվել եմ Երևան, ուսումս շարունակել Խ. Աբովյանի անվան թիվ 2 ֆիզմաթ թեքումով դպրոցում:

1990թ-ի տարեվերջին տեղափոխվել եմ ՀՀ Վարդենիսի շրջանի Սոթք գյուղ, որտեղ բախտակից այլ ընտանիքների հետ միասին, վերաբնակության առաջին քայլերն էր կատարում պատմական հայրենիքից բռնի տեղահանված հայրական ընտանիքս:

1993-1995թթ. ծառայել եմ Հայոց բանակում:

1999-ից առաջին քայլերս եմ կատարել կարտոֆիլի արտադրության մեջ մասնագիտացված ֆերմերայինային տնտեսության ստեղծման ուղղությամբ:

2001-2003թթ. Սոթքի գյուղապետարանում աշխատել եմ որպես ֆինանսիստ:

2016թ. ավարտել եմ Կիևի անձնակազմի կառավարման միջտարածաշրջանային ակադեմիան:

2016-ից՝ որպես հիմնադիր տնօրեն, ղեկավարում եմ <<Նար-Միլ>> ՍՊԸ-ն, որը ներկայումս կարտոֆիլի  արտադրության խոշորագույն տնտեսություններից է Հայաստանում: Այն հագեցված է տեխնիկապես, արտադրության մեջ կիռառում է հոլանդական բարձրակարգ սորտեր: Սեզոնային աշխատանքների ամիսներին <<Նար-Միլ>> ՍՊԸ-ն տարածաշրջանի բնակչությանն ապահովում է ավելի քան 600 գնողունակ աշխատատեղով:

2017 թվականի նոյեմբերի 05-ին ընտրվել եմ  ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար և մինչև օրս ղեկավարում եմ վերը նշված համայնքը:

Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա:

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝0269-6-17-17
Էլ. փոստ՝
Գրել նամակ՝

Ընդունելություն

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

2078

Լիազորությունների

Սկիզբ՝11/11/2017
Ավարտ՝11/11/2022

Կուսակցություն

Անկուսակցական

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Սոթք, 4-րդ փողոց շենք 27

0269-6-17-17

geghamasar.gegharquniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԵՂԱՄԱՍԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner