Ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգի պահանջներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ
1.Սեփականության իրավունքով Հրայր Կորյունի Հակոբյանին պատկանող 1.474հա (ծածկագիր 05-029-0136-0011), 0.4122հա (ծածկագիր 05-029-0135-0006) և 0.5987հա (ծածկագիր 05-029-0136-0010) գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերի նպատակային նշանակությունները փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիայի էներգետիկայի գործառնական նշանակության` ֆոտովոլտային արևային կայան կառուցելու համար:
2.Խնդրել ՀՀ Գեղարքունիքի մարզպետին սույն որոշումը ներկայացնելու հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: