Այսօր: Չորեքշաբթի, 14 Ապրիլի 2021թ.
Գեղամասարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՄԱՍԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 13
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գեղամասար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամասար, 0269-6-17-17, geghamasar.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 փետրվարի 2021 թվականի N 13

<<ՍՔԱՅԼ ԷՆԵՐՋԻ>> ՍՊԸ-Ի ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՏԱԳՈՐԻԱՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 01.12.2020 թվականի թիվ 150 եզրակացությունը.

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ

1.Գեղամասար համայնքի Արեգունի բնակավայրում գտնվող և <<ՍՔԱՅԼ ԷՆԵՐՋԻ>> ՍՊԸ-Ի սեփականություն հանդիսացող 11.62 հեկտար, այդ թվում  (ծածկագիր 05-015-0129-0018) 4.303հա, (ծածկագիր 05-015-0129-0011) 1.334հա, (ծածկագիր 05-015-0128-0006) 1.56հա և (ծածկագիր 05-015-0128-0015) 4.423հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերը փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային նշանակության՝ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար:

2.Համայնքի բյուջե մուտքագրել հողերի արժեքների տարբերությունը, որը կազմում է՝

 1.3-րդ կարգի գյուղատնտեսական նշանակության վարելահողի 1քմ.-ի արժեքը կազմում է 100.5 ՀՀ դրամ:

 2.Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի 1քմ.-ի արժեքը՝ 144.0 ՀՀ դրամ:

 3.Տարբերությունը հավասար է 43.5 ՀՀ դրամ:

 4.(11.62 X 10000) x 43.5=5054700 (հինգ միլիոն հիսունչորս հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ:

3.Դիմել ԱԳԿ պետական կոմիտե փոփոխությունը գրանցելու համար:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


Կողմ -6

ԱՎԵՏՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԽԼՈՅԱՆ ՆՎԵՐ

ԿԵԽՎԱՅԱՆ ՌՈՒՍԼԱՆ

ՆՇԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ ՊԱՎԵԼ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԱՎԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(139.26 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Սոթք, 4-րդ փողոց շենք 27
0269-6-17-17
geghamasar.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԵՂԱՄԱՍԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner