22.10.20
ԳԵՂԱՄԱՍԱՐ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԱՎԵՏՅԱՆԻ ԿՈՉԸ.
|
Գեղամասար համայնքի հարգելի բնակիչներ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը, Գեղամասար համայնքում իմ գլխավորությամբ, սկսվել է կամավորական ջոկատի կազմավորման գործընթացը: Ես լինելով որպես ջոկատի հրամանատար կոչ եմ անում այն անձանց, ովքեր ցանկանում են կամավորագրվել, ինձ հետ միասին մասնակցել Հայ ժողովրդի գոյության պայքարի համար մղվող մարտերին և ամրագրել վերջնական հաղթանակը, այս պահից սկսած կարող են դիմել Գեղամասարի համայնքապետարան: Անձնակազմը անցնելու է մարտական պատրաստություն:
|
|
30.09.20
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ ԳԵՂԱՄԱՍԱՐ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ Է
|
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Գեղամասար համայնքում տեղում ծանոթանում է Ադրբեջանական հրետակոծության հետևանքով Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին պատկանող առանձնատանը և Սոթք բնակավայրի միջնակարգ դպրոցին ու բնակելի տներին հացված վնասին:
|
|
08.09.20
«ՄԻԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «ՄԻԱՍԻՆ» նախագծի մրցույթի վերջնաժամկետը երկարացվել է մինչև 2020 թ․ սեպտեմբերի 15-ը:Նախագիծը աջակցության ձևաչափ է՝ ուղղված Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրին։ Նախագիծը նախատեսված է 280 քմ արտադրական տարածքով, անկապ բոքսային պահվածքով «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման համար։ Այն մասնակի համաֆինանսավորում է ՀՀ կառավարության կողմից 50% պետաջակցություն ստացած շահառուի մասնաբաժնի գնահատված ծախսերի ոչ ավելի, քան 70%-ը։ ՄԱԶԾ մասնակի համաֆինանսավորման կարող են դիմել այն անձինք, ովքեր․ ունեն ՀՀ ...
Մանրամասն |
|
02.09.20
ԳԵՂԱՄԱՍԱՐ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԽՄԵԼՈՒ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՋՐԱԳԾԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԵՂԱՄԱՍԱՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
19.08.20
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
|
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակում հրավիրում է ՀՀ 52 բազմաբնակավայր համայնքներում գործող հասարակական կազմակերպությունների երիտասարդական խմբերին և համայնքային երիտասարդական նախաձեռնություններին՝ մասնակցելու դրամաշնորհային ծրագրերի մրցույթին։Մրցույթի նպատակն է նպաստել թիրախ համայնքներում մասնակցային ժողովրդավարության ամրապնդմանը, բնակավայրերի միջև սոցիալական միասնականության ուժեղացմանը և մատուցվող համայնքային ծառայությունների որակի բարելավմանը՝ երիտասարդների նախաձեռնությամբ և առաջնորդմամբ։Մրցույթին մասնակից ծրագրի ընդհանուր բյուջեն չի կարող գերազնացել 10 ...
Մանրամասն |
|
18.08.20
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԻԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾԸ
|
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը մշակել է աջակցության ձևաչափ ուղղված Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից պետական օժանդակությամբ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրին:«Միասին» նախագիծը նախատեսված է 280 ք.մ արտադրական տարածքով, անկապ բոքսային պահվածքով «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման համար։ Այն մասնակի համաֆինանսավորում է ՀՀ կառավարության կողմից պետական աջակցություն ստացած շահառուի մասնաբաժնի գնահատված ծախսերի ոչ ավելի քան 70%-ը։Նախագծի ...
Մանրամասն |
|
03.07.20
«ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻԸ ԳԵՂԱՄԱՍԱՐ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «START-ME-UP» ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը (ՄԱԶԾ ԿՀ) հայտարարում է գործարար նորարարական նախաձեռնությունների համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ագրովերամշակման ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը։ Նորարարական նախաձեռնությունների իրականացման նպատակով ՄԱԶԾ ԿՀ տրամադրում է ներկայացված և ընտրված Ծրագրի ընդհանուր արժեքի` առավելագույնը 20․000 ԱՄՆ դոլարի 70% համաֆինանսավորում` նախագծային ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 |